Jump to content

Ջրապզուկ միջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրապզուկ միջին
Ջրապզուկ միջին
Ջրապզուկ միջին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խորշաբուսազգիներ (Lentibulariaceae)
Ցեղ Խորշաբույս (Utricularia)
Տեսակ Ջրապզուկ միջին (U. intermedia)
Միջազգային անվանում
Utricularia intermedia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ջրապզուկ միջին (լատին․՝ Utricularia intermedia), ջրապզուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց արմատների, կարճացած ընձյուղներով ջրային, միջատակեր, բազմամյա բույս է։ 10-30 սմ երկարությամբ ցողունները երկձև ընձյուղներով են։ Ցողուններից մի քանիսը կանաչ, թելանման բաժանված տերևներով են, առանց բշտիկների, իսկ մյուսները՝ բշտիկ կրող անգույն տերևներով։ Ծաղկակիրներն ունեն 2-4 (6) ծաղիկ։ Ծաղկակոթերը պտղի ժամանակ ուղիղ բարձրացող են։ Պսակը դժգույն դեղին է։ Պտուղը գնդաձև տուփիկ է, չբացվող կամ ճեղքերով բացվող[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Կլոր և Կիզ-Կալա լճեր)։ Լոկալիտետները երկուսն են և իրարից հեռացած են 18 կմ։ Ընդհանուր արեալն ընդգրկում է արկտիկական և տրոպիկական Եվրասիան ու Հյուսիսային Ամերիկան[1]։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև լճերում և ճահճացող ջրերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հանդիպում է միայն Լոռու սարահարթի լճերում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցվել է մեկ աստիճանով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Լոռու մարզում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրապզուկ միջին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրապզուկ միջին» հոդվածին։